Նիկոլ Շերզինգերի գեղեցկության գաղտնիքները

12:42   8 հոկտեմբերի, 2014

36-ամյա երգչուհի եւ մոդել ՆիկոլՇերզինգերը, ով վերջերս հայտնվել է բրիտանական InStyle ամսագրի շապիկին, կիսվել է իր գեղեցկության գաղտնիքներով։

Ինչպես է հաջողվում Նիկոլին մշտապես գեղեցիկ ու հմայիչ տեսք ունենալ։ Հարց, որը հետաքրքրում է բոլորին։

«Ես մեծացել եմ Լոս Անջելեսում, որտեղ, ինչպես գիտեք, հազարավոր աստիճաններ կան։ Ես բարձրանում էի Սանտա Մոնիկայի 369 աստիճանները եւ իջնում Ռունյոն կիրճ։ Բացի այդ, ես մեծ էներգիա էի վատնում իմ ելույթների պարային հատվածների ընթացքում. էլ չասած ուժային մարզումների եւ վարժությունների մասին, որոնք ես մշտապես կատարում են մաքուր օդի պայմաններում։ Սովորաբար մարզվում եմ շաբաթական մեկ-երկու անգամ, 20 րոպե։ Ես նաեւ սիրում եմ յոգայով զբաղվել»։

Նիկոլի մյուս կանոնը՝ սննդակարգին հետեւելն է։

«Ես նախընտրում եմ ծովամթերք, նեխուր եւ նուշ։ Ճաշի ժամին կարող եմ ուտել մեկ աման կանաչեղենով հարուստ աղցան, թյունոս ձուկ կամ հավի միս. կամ սենդվիչ։ Ընթրիքին սովորաբար պաստա կամ սուշի եմ ոտում։ Ես նաեւ խաշած ձու եմ սիրում, որը մի կտոր սեւ հացով հիմնականում ուտում եմ  նախաճաշելիս։

Ինչպես բոլորս, Նիկոլը նույնպես ունի թուլություններ, եւ նա խոստովանել է այդ մասին։

«Ես սիրում եմ ֆիշ-ընդ-չիպս, աղանդեր, չիպսեր, որոնք կարող եմ ուտել շաբաթական մի քանի անգամ, սակայն փորձում եմ զսպել ինձ՝ հետեւեոլով առողջ սնվելու կանոններին»։

Այսպիսով, ոչ մի դժվարություն. սակայն բավական է նայել Նիկոլին, եւ կարելի է հասկանալ, թե ինչպես են օգնում նրան այս գաղտնիքները գեղեցիկ մարմին ունենալու հարցում։

 

 

Աղբյուրը՝ Daily Mail, Spletnik



© NEWS.am STYLE