20:09 11 դեկտեմբերի, 2012YouTube – ում կա մի տեսանյութ, որի գլխավոր հերոսը շատ նման է հանրահայտ ռեպեր PSY –ին՝ ամենաշատը դիտված Gangnam Style տեսահոլովակի հեղինակին։ Ճիշտ է, «հանրահայտ մարդը» չինացի է, սակայն նույնպես աչքի է ընկնում ակնոցի հանդեպ ունեցած սիրով եւ անընդհատ նույն արտահայտությունն է կրկնում. «Ակնոց պե՞տք է»։
Տղամարդը հետաքրքիր բիզնես է վարում ռուսական ավտոբուսներում, ըստ երեւույթին, ինչ-որ տեղ սահմանի վրա. վաճառում է հետաքրքիր ակնոցներ, որոնց վրա աչքեր են նկարված։ Ի դեպ, նմանությունը նկատել է ոչ միայն NEWS.am STYLE -ի թղթակիցը։ Տեսանյութի մեկնաբանություններում մի քանիսը գրել են. «Oppa Gangnam Style!», իսկ ինչ-որ մեկն էլ նշել է. «Այդպես էլ չիմացանք՝ ով նրանք փառավորեց աշխարհով մեկ»։