Exclusive. Քրիստինե Պեպելյանն՝ իր եւ Արամ Գինոսյանի դուետի մասին. «Սեր կա» (ֆոտոռեպորտաժ)

11:30   11 հոկտեմբերի, 2014

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը  «Հայաստանի ձայնը» նախագծի իր խմբի մասնակցի՝ Արամ Գինոսյանի, հետ շուտով կներկայացնի նոր տեսահոլովակ: Երգը կոչվում է «Սերը կա», որի հեղինակը հենց Քրիտինեն է, խոսքերինը՝ Անահիտ Մխիթարյանը, տեսահոլովակի ռեժիսորն է Սյոմա Կոդաբաշյանը, գործիքավորումը կատարել է Արմեն Սարգսյանը (Բրդեն), իսկ երգը ձայնագրվել է H-studio-ում: Երգը ունի խորհուրդ, որ մարդիկ հավատան՝ սերը կա եւ մի օր, անպայման, կգտնեն նրան:

«Ես ունեմ գրած մի քանի երգեր: Չեմ կարծում, որ հաճախ կներկայանամ որպես հեղինակ, քանի որ իմ կարծիքով կան շատ լավ ստեղծագործող մարդիկ, որոնց գրած երգերը ես պատիվ եմ ունենում կատարելու: Յուրաքանչյուր արտիստի մոտ էլ լինում է մի ժամանակ, որ նա ստեղծագործում է: Իսկ այս երգի  ընտրությունը կատարել է Սյոման: Ես մի քանի երգեր էի պատրաստել եւ քննարկումից հետո Սյոման ընտրեց հենց այս երգը: Անկեղծ ասած չէի սպասում, բայց արի ու տես հիմա կատարում եմ իմ գրած երգը:  Իհարկե, սա առաջին ստեղծագործությունս չի, որ ներկայացնում եմ՝ առաջինը «Որբեր» հեռուստասերիալի սաունդրեքն է եղել»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Քրիստինե Պեպելյանը՝ ավելացնելով. « Երգը ծնվել է շատ պատահական՝ մտքումս սկսեցի երգել, ապա ձայնագրեցի հեռախոսով»:

Տեսահոլովակը նկարահանվել է Երեւանում: Նշենք, որ սա Քրիստինեի եւ Սյոմայի առաջին համագործակցությունն է:

«Քրիստինեի հետ վաղուցվա  ընկերներ ենք, բայց այսքան ժամանակ իրար հետ չենք աշխատել (ժպտում է): Սա մեր առաջին համագործակցությունն է: Ասեմ ,որ նրա հետ շատ հեշտ է աշխատել: Նա կարողանում է անել այն, ինչը իրենից պահանջվում է: Ի զարմանս ինձ, Արամը, նույնպես, փայլուն է կատարում ամեն ինչ: Իհարկե, մտավախություն կար, որ Արամը փորձ չունի եւ մի գուցե դժվար կլինի նրա հետ աշխատելը, բայց՝ սխալվեցի»,- ասաց Սյամա Կոդաբաշյանը:

Ինչպես արդեն նշեցինք, երգը ընտրել է Սյոման, իսկ թե ինչո՞ւ հենց այս երգը, նա պատասխանեց. «Մոտ 30-40 երգեր ենք լսել, բայց վերջին օրը Քրիստինեն իր հետ բերել էր 3 երգ: Այս երգը լսելուց հետո ասեցի, որ սա է լինելու: Ես տեղյակ չէի, որ Քրիստինեն է հեղինակը: Նա ինձ ասում եր՝ Սյոմ արի մնացածն էլ լսենք, եւ ես չէի հասկանում ինչու է նա ուզում, որ ուրիշը ընտրենք, վերջում եմ իմացել, որ նա է հեղինակը: Իսկապես, շատ գեղեցիկ երգ է առաջին իսկ պահից հավանեցի»:

Տեսահոլովակը հատուկ սյուժե չունի: Ռեժիսորի խոսքով՝ «Սա այնպիսի երգ է, որ ինչ-որ սյուժե հարկավոր չի, բացի այդ, մեր նպատակն է ներկայացնել նոր երգչին՝ Արամին»:

Տեսահոլովակում գեղեցկուհի Քրիստինեն հանդես է եկել երկու զգեստներով, որի հեղինակը Անահիտ Սիմոնյանն է, դիմահարդարումը կատարել է Ագա Քանքանյանը, իսկ վարսահարդարումը՝ Հասմիկ Խարաթյան:

«Այս երգով Արման Գինոնսյանին մաղթում եմ հաջողություն եւ նորանոր բարձունքներ»,- վերջում ավելացրեց Քրիստինեն:

Լրագրող՝ Մելինե Տոնոյան
Լուսանկարիչ՝ Արսեն Սարգսյան 



© NEWS.am STYLE