Ժիզել Բունդհենը՝ Chanel No. 5-ի համար

13:04   13 հոկտեմբերի, 2014

Սուպերմոդել Ժիզել Բունդհենը դարձել է հանրահայտ Chanel No. 5 ապրանքանիշի գովազդային արշավի նոր դեմքը։ Ինչպես հայտնել է Daily Mail-ը՝ գովազդային հոլովակի ռեժիսորն է Բազ Լուրմանը, ով 2004թ-ին մինի-ֆիլմ էր նկարահանել Նիկոլ Քիդմանի մասնակցությամբ, որի բյուջեն կազմել էր 42 միլիոն դոլար։

Մի քանի օր առաջ 34-ամյա Բունդհենը հրապարակել էր կադրից դուրս արված առաջին լուսանկարը։

 

Մեկնաբանություններում Բունդհենը գրելլ է.

«Chanel No. 5-ի դեմքը դառնալն իսկապես մեծ պատիվ է ինձ համար, իսկ ռեժիսոր Բազ Լուրմանի հետ աշխատելը՝ հիանալի փորձ»։

Նշենք, որ Chanel No. 5 ապրանքանիշի դեմքն է դարձել նաեւ Մերիլին Մոնրոն։ 



© NEWS.am STYLE