Հատուկ Բեյոնսեի եւ Ջեյ Զիի համար փակել են Լուվրը

17:37   13 հոկտեմբերի, 2014

Բեյոնսեն եւ Ջեյ Զին շարունակում են զվարճանալ Փարիզում։ Ընտանիքը այցելել է Լուվր։ Մենք արդեն ներկայացրել ենք, թե ինչ է կատարվել այդ օրը դրսում, իսկ այժմ ձեր դատին ենք հանձնում թանգարանի ներսում արված լուսանկարները։

Հայտնի զույգը Լուվր այցելել են ոչ որպես սովորական զբոսաշրջիկներ, այլ հատուկ հյուրեր, ում համար Լուվրը փակվել է։ Աստղերը լուսանկարվել են համաշխարհային ճանաչում ունեցող նկարների մոտ՝ թանգարանի մի սրահից մյուսն այցելելով։

Օրեր առաջ երգչուհին լուսանկարվել էր Վեներա Միլոսկայայի եւ Մոնա Լիզայի նկարների ֆոնին։ Մինչ Բեյոնսեն ԱՄՆ-ի դրոշով եւ ծիածանի բոլոր գույներով բլուզով selfie էր անում հնաոճ արձանների մոտ, նրա դուստրը՝ Բլյու Այվին, մեծ հետարքրքությամբ նայել է «Ամուր եւ Պսիխեա» արձանին։  

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE