Վրացական սացիվի. բաղադրատոմս

19:14   18 հոկտեմբերի, 2014

Սացիվին (վրաց. საცივი — սառը ուտեստ) — վրացական խոհանոցին բնորոշ սոուս ու դրանով պատրաստված յուրահատուկ ճաշատեսակ է։ Սովորաբար սացիվին պատրաստում են թռչնի մսից, սակայն այժմ այն մատուցում են նաեւ այլ տեսակի մսով, ինչպես նաեւ ձկով։

Վրացական սացիվի պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ է. երկու բաժակ հունական ընկույզ, համեմունքներ՝ «խմելի-ունելի» եւ  սեւ պղպեղ, կինզա կամ մաղադանոս, հավի միս, դափնու տերեւ, քացախ, զաֆրան։

Պատրաստման եղանակը. հավի միսը պետք է եփել մինչեւ պատրաստ լինելը, արգանակն առանձնացնել, իսկ միսը կտրատել։ Այնուհետեւ, կաթսայի մեջ պետք է լցնել ընկույզը (նախընտրելի է մանրացված), ավելացնել աղ, արգանակ, մեկ գդալ քացախ, մեկ պճեղ սխտոր ու համեմունքներ։ Ստացված զանգվածը պետք է թողնել, որ եռա. եթե այն շատ թանձր ստացվի, ապա արգանակը կարելի է մի փոքր ավելացնել։

Այս ամենից հետո պետք է կտրատել կանաչին, լցնել սոուսի մեջ, իսկ ամենավերջում՝ ավելացնել կտրատված հավի միսը։

Սացիվին պատրաստ է. պետք է մատուցել սառը վիճակում։

Բարի ախորժակ

 

Աղբյուրը՝ gastronom.ru



© NEWS.am STYLE