Բրիտանացի հաղորդավարուհին՝ 2015թ-ի սեքսուալ օրացույցի էջերին

16:36   14 հոկտեմբերի, 2014

Բրիտանացի հաղորդավարուհի Շանել Հեյսը հայտնվելու է 2015թ-ի սեքսուալ օրացույցի էջերին։ Big Brother-ի աստղը մասնակցել է մի յուրահատուկ ֆոտոշարքի նկարահանումներին։


Անցյալ տարի թոփ-մոդելը հայտնվել է Nuts ամսագրի ապրիլյան համարի շապիկին։

Աղջիկը ծնվել է 1987թ-ի նոյեմբերի 11-ին Ուիքֆիլդում եւ իր փառքի համար պարտական է «Big Brother» նախագծին, որում նա հայտնվել է 2007թ-ին։ Այս պահից ի վեր նա սկսել է վայելել հեռուստադիտողների սերը։

Շանել Հեյսը, հայտնվելով նախագծում, առաջարկ ստացավ նկարահանվել նաեւ Nuts ամսագրի ֆոտոշարքում, որից հետո նա սկսեց ավելի հաճախ հայտնվել տարբեր ամսագրերի էջերին։



© NEWS.am STYLE