VARDА-ն` Միհրան Ծառուկյանի հետ դուետի եւ Հայաստանում պոլդենսի դպրոցի մասին

10:01   15 հոկտեմբերի, 2014

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հայտնի պարուհի VARDA-ն ժամանել է Երեւան: Օդանավակայանից ուղեւորվելով հյուրանոց` պարուհին հենց այնտեղ պատասխանել է լրագրողների հարցերին:

Նա պատմել է, որ Երեւան է ժամանել Միհրան Ծառուկյանի հետ համատեղ երգի տեսահոլովակի նկարահանման նպատակով:  

Ինչպես նշել է պարուհին, երգը ռուսերենով է, թեեւ հայկական տարբերակ էլ կունենա: Հեղինակը Ուկրաինայում հայտնի կոմպոզիտոր Ռուսլան Կվինտան է: 

Խոսելով տեսահոլովակի մասին, VARDA-ն ասել է, որ ծանոթանալով սցենարին, զարմացել է եւ այժմ մտածում է, թե ինչպես են այդքան շատ տեսարաններ նկարելու:

Պատասխանելով NEWS.am STYLE-ի հարցին, թե չի պատրաստվում արդյոք պոլդենսի դպրոց բացել Երեւանում, VARDA-ն պատասխանել է, որ մտածում էր այստեղ վարպետության դաս տալու մասին, սակայն նրան կանգնեցրել են այստեղ իշխող կարծրատիպերը: «Դեռ չեմ կարողանում ապացուցել, որ պոլդենսն արվեստ է»:



© NEWS.am STYLE