Շլացուցիչ Ժիզել Բունդհենը՝ Chanel No.5 շքեղ գովազդում

11:34   16 հոկտեմբերի, 2014

Ժիզել Բունդհենը փոխարինել է Նատալի Փորթմանին եւ դարձել Chanel No.5-ի գարուն-ամառ 2015 սեզոնի գովազդային արշավի նոր դեմքը։

Գովազդային նոր հոլովակի վրա աշխատել է Բազ Լուրմանը։ Նշենք, որ հոլովակը չի կարող անտարբեր թողնել ոչ մեկին. այն կգնահատեն եւ այս բույրի սիրահարները, եւ ավստրալիացի ռեժիսորի արվեստի երկրպագուները։

«Մուլեն Ռուժ», «Ռոմեո + Ջուլիետա», «Մեծն Գեթսբի» ֆիլմերի ստեղծողը հայտնի է նրանով, որ իր ցանկացած հոլովակ կամ ֆիլմ մի գեղեցիկ սիրո պատմություն է՝ հիանալի երաժշտության ներքո։ Chanel No.5-ի գովազդում Լուրմանը կրկին ներկայացրել է հուզիչ մի love story՝ գեղեցիկ պատկերներով եւ իհարկե, լավ երաժշտությամբ. հոլովակում հնչում է Lo-Fang-ի «You're the One That I Want» երգը։

Հոլովակում նկարահանվելիս Ժիզելը համագործակցել է «Գահերի խաղ» սերիալի դերասան Միխիլ Հաուշմանի հետ։ Ի դեպ, Լուրմանը նույնպես հայտնվել  է գովազդային այս հոլովակում՝ մարմնավորելով լուսանկարչի դերը։

 

 

 



© NEWS.am STYLE