Մայքլ Ջեքսոնը երկրորդ անգամ է ճանաչվել ամենահարուստ մահացած աստղը

12:37   16 հոկտեմբերի, 2014

«Փոփի արքա» Մայքլ Ջեքսոնը կրկին ճանաչվել ամենահարուստ մահացած աստղը։

Այս յուրօրինակ ռեյտինգը կազմել է Forbes ամսագիրը։

2013թ-ի հոկտեմբերից մինչեւ 2014թ-ի հոկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում հայտնի երաժշտի ժառանգությունից ստացվել է մոտ 140 միլիոն դոլար եկամուտ։ Մասնավորապես, եկամուտի աղբյուր է հանդիսացել աստղի հետմահու թողարկված երկրորդ ալբոմը՝ Xscape անունով։

Երկրորդ հորիզոնականում հայտնվել է «Ռոք-ն-ռոլի արքա» Էլվիս Փրեսլին, ում եկամուտն այս 12 ամիսների ընթացքում կազմել է 55 միլիոն դոլար։ Երրորդ տեղը բաժին է ընկել ծաղրանկարիչ Չարլզ Շուլցին (40միլիոն), ով ստեղծել է Չարլի Բրաունի եւ նրա շան՝ Սնուփիի մասին կոմիքսներ։

Չորրորդ հորիզոնականը զբաղեցրել է Էլիզաբեթ Թեյլորը (25 միլիոն), իսկ հինգերորդում ՝ Բոբ Մառլին է (20 միլիոն)։

Հաջորդիվ հետեւյալ աստղերն են՝ Մերիլին Մոնրո (17 միլիոն), The Beatles խմբի անդամ Ջոն Լենոնը (12 միլիոն),Ալբերտ Էյնշտեյնը (11 միլիոն), գրող Թեոդոր Հեյզել (9 միլիոն), Բրյուս Լին (9 միլիոն), Սթիվ ՄաքՔուին (9 միլիոն), Բեթի Փեյջ (9 միլիոն), Ջեյմս Դին (7 միլիոն)։



© NEWS.am STYLE