Վերա Բրեժնեւա. «Ես չեմ ամաչում իմ տարիքից. ես դրանից հաճույք եմ ստանում»

16:04   16 հոկտեմբերի, 2014

Երգչուհի Վերա Բրեժնեւան, որոշել է հայտնել իր կարծիքը պլաստիկ վիրաբուժության մասին։ Խնդիրը նրանում է, որ համացանցում լուրեր են պտտվում, թե իբր Վերան ամաչում է իր տարիքից եւ արդեն դիմել է բոլոր վիրաբույժերին՝ շտկելու մարմնի բոլոր հնարավոր եւ անհնարին մասերը։

«Վերջին շրջանում իմ մասին շատ հիմարություններ եմ լսում։ Գրում են իմ կատարած պլաստիկ վիրահատությունների մասին եւ նման այլ բաներ։ Ես չեմ ամաչում իմ տարիքից. ես դրանից հաճույք եմ ստանում։ Ես ունեմ միմիկայի հետեւանքով առաջացած կնճիռներ եւ դա բնավ սարսափել չէ։ Ես շնչող, զգացմունքային էակ եմ, եւ դա ինձ դուր է գալիս։ Կխնդրեի բոլոր գիտուններին ինձ խորհուրդներ չտալ՝ դեմքի փոքրիկ ծալքերը վերացնելու համար։ Դրանք երջանկության եւ ուրախության նշաններ են, թող կնճիռներ առաջանան, բայց ես չեմ դադարելու ժպտալ։

Ես ոչ մի պլաստիկ վիրահատություն իմ դեմքին չեմ արել. քիթս իմն է (այսպիսին է եւ իմ մայրիկի, եւ հայրիկի, եւ քույրիկների քթերը), այտոսկրերը արտահայտիչ են դարձել նիհարելուց հետո, շուրթերիս ոչ մի բան չեմ ներարկում, աչքերիս նույնպես ձեռք չեմ տվել։

Բացի կոսմետոլոգի ծառայություններից, օգտվում եմ նաեւ վիտամինային կոկտեյլներով արվող մեզոթերապիայից (այլընտրանքային բժշկության մի տեսակ, երբ մաշկի տակ հատուկ դեղորայք են ներարկում), քանի որ իմ կենսակերպը, երբ մշտապես ճամփորդում ես, փոփոխում ես ջուրը, ժամային գոտին... ազդում է մաշկի վրա, եւ վիտամինների պակաս է առաջանում։ Ես ինձ գեղեցկուհի չեմ համարում, բայց գոհ եմ իմ բարեմասնություններից։ Վերջին շրջանում անգամ դիմահարդարում չեմ անում. թող մաշկս եւ դեմքս հանգստանան կոսմետիկ միջոցներից։ Ես հավատում եմ, որ գեղեցկությունը մարդու ներսից է գալիս։ Դժբախտ կնոջը ոչ մի ներարկում, ոչ մի շպար չի գեղեցկացնի ու չի զարդարի։

 

Աղբյուրը՝ «Собеседник»



© NEWS.am STYLE