Խորհուրդներ կանանց համար. ինչպես պահել շղթաները, որպեսզի դրանք չխճճվեն

19:05   21 հոկտեմբերի, 2014

Հավանաբար ցանկացած կին կամ աղջիկ որոշակի քանակությամբ զարդեր ունի՝ մատանիներ, ականջօղեր, թեւնոցներ, մազակալներ, շղթաներ եւ այլն։ Բնականաբար, այս «հարստությունը» պետք է մի տեղ պահել, որը բավականին արդիական խնդիր է բոլոր  կանանց եւ աղջիկների համար։ Եթե ձեր զարդատուփի մեջ մի քանի երկար շղթաներ կան, ապա խորհուրդ ենք տալիս կարդալ հոդվածի շարունակությունը, իմանալ, թե ինչպես է պետք պահել շղթաները, եւ իհարկե, գործածել դրանք։

Այսպիսով, ոսկյա կամ ոչ ոսկյա իրերի պահպանման լավագույն մեթոդը հետեւյալն է. վերցրեք հյութի մի քանի ձողիկ, որոնք կարելի է գտնել ցանկացած սուպերմարկետում, անցկացրեք շղթան ձողիկի միջով եւ ամրացրեք։ Այսպես, այն այլեւս չի կարող խճճվել այլ զարդերի հետ։

Ահա այս մեթոդով կարելի է պահել բոլոր գեղեցիկ շղթաները. շատ արագ եւ հեշտ։ Ձողիկի ընտրության հարցում պետք է հաշվի առնել շղթայի երկարությունն ու հաստությունը։

Ցուցում. պետք չէ վերցնել արդեն իսկ օգտագործված ձողիկներ, քանի որ հյութի կամ այլ ըմպելիքների մնացորդները կարող են խնդիրներ առաջացնել՝ վնասելով զարդերը։

 

Աղբյուրը՝ uytvdome.ru



© NEWS.am STYLE