Վելինգթոնը կդառնա Միջերկրականի Կենտրոն

10:26   9 հոկտեմբերի, 2012

Նոր Զելանդիայի մայրաքաղաք Վելինգթոնը ամբողջ երեք շաբաթով կդառնա «Միջերկրի կենտրոն» («The Middle of Middle-Earth»): Քաղաքային իշխանությունները այս քայլին են գնացել «Հոբիթ» ֆիլմի առաջին մասի շնորհանդեսի համար, որը կայանալու նոյեմբերի վերջին։

Վելինգթոնի քաղաքապետ Սելիա Ուեյդ-Բրաունը հայտնել է, որ փոստային ծառայություններն ու զանգվածային լրատվամիջոցներն ամբողջ 3 շաբաթ կօգտագործեն միայն քաղաքի նոր անվանումը։ Բացի այդ, քաղաքում կանցկացվի փառատոն՝ նվիրված Ջոն Ռոնալդ Ռոուլեն Տոլկիենի ֆանտաստիկ աշխարհին։ «Հոբիթի» շնորհանդեսի համար Վելինգթոնի իշխանությունները հատկացրել են 900 մլն դոլար։ Այդպիսի որոշում կայացվել էր այն պատճառով, որ «Հոբիթի» ստեղծման համար Նոր Զելանդիան խաղացել էր վճռական դեր. 2011թ.-ի մարտից մինչեւ 2012թ.-ի հունիս ֆիլմի նկարահանումներմ անցկացվել են այստեղ։ Սկզբում նախատեսվում էր ֆիլմը նկարահանել երկու մասից, սակայն ավելի ուշ ռեժիսեր Փիթեր Ջեքսոնը որոշեց ստեղծել եռապատում:

Հավելենք, որ «Հոբիթի» գլխավոր հերոսի դերում հանդես է գալիս Մարտին Ֆրիմանը։ Ֆիլմում ընդգրկված են նաեւ Իեն Մաքելենը, Օրլանդո Բլումը, Քեյտ Բլանշեթը, Հյուգո Ուիվինգը, Քրիստոֆեր Լին, Էլայջա Բուդը, Սթիվեն Ֆրայը եւ ուրիշներ։ Նրանցից շատերը նկարահանվել են «Մատանիների տիրակալը» ֆիլմում։



© NEWS.am STYLE