Ամալ Քլունին ճանաչվել է Լոնդոնի ամենաազդեցիկ կինը

15:07   17 հոկտեմբերի, 2014

Վերջերս հայտնի դերասան Ջորջ Քլունին ամուսնացել է Ամալ Ալամուդդինի հետ, եւ արդեն դերասանի կինը ստացել է իր առաջին «տիտղոսը»։

Բրիտանական London Evening Standart պարբերականը հրապարակել է ամենաազդեցիկ լոնդոնցիների ցուցակը, որի առաջին երեք հորիզոնականները զբաղեցրել են բավականին անվանի եւ հարգարժան քաղաքական գործիներ՝ Ջորջ Օսբորնը, Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը, եւ Բրիտանիայում հայտնի մի գործարար։

Ամալը զբաղեցրել է չորրորդ, բայց կանանց շրջանում առաջին տեղը։ Հետաքրքիր է, որ այս ռեյտինգային աղյուսակում կա ընդամենը հինգ կին, այդ թվում ՝ իններորդ հորիզոնականում հայտնված Վիկտորիա Բեքհեմը, ով ՄԱԿ-ի բարի կամքի դեսպանն է։

Հետեւաբար, փաստաբանին կարելի է համարել ամենաազդեցիկ կինը։

Թագավորական ընտանիքից միակը, ով հայտնվել է այս ցանկում ոչ թե արքայազն Ուիլյամն է կամ թագուհի Էլիզաբեթը, կամ Քեյթ Միդլթոնը, այլ Հարին, ով ոչ մի կերպ չի կարողանում դասավորել իր կյանքը։ Պարզվել է, որ կապիտան Հարին վիրավոր զինվորների համար միջազգային մրցույթներ է կազմակերպել, ինչով էլ աչքի է ընկել այս տարի։

Գրեթե մյուս հորիզոնականները զբաղեցրել են բրիտանացի քաղաքական գործիչներ, բայց կան բացառություններ. 16-րդ տեղում հայտնվել է երգչուհի Քեյթ Բուշը, այնուհետեւ Ժոզե Մոուրինյոն, Սթիվեն Հոքինգն են։ Լավագույն քսան ազդեցիկ լոնդոնցիների ցուցակը եզրափակել է Բենեդիկտ Քամբերբեթչը, ով մեծ ճանաչում վայելեց Շերլոկ Հոլմսի կերպարը մարմնավորելուց հետո։

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE