Հայուհին կներկայացնի Հոլանդիան «Միսս Տիեզերքում» (ֆոտո)

12:04   12 դեկտեմբերի, 2012

Ամերիկյան եւ հայկական արմատներով աղջիկը Հոլանդիայում հաղթել է գեղեցկության ազգային մրցույթում եւ ստացել «Միսս Տիեզերք» միջազգային մրցույթին մասնակցելու իրավունք։

Ըստ «Examiner» - ի, Սթեֆանի Թենսին 2012 թվականի դեկտեմբերի 10-ին թագադրվել է որպես «Միսս Տիեզերք Հոլանդիա 2013»։ 21-ամյա գեղեցկուհին սովորում է «Akademie Vogue» - ում, որտեղ ուսումնասիրում է ֆեշն-սթայլինգ։ Ի լրումն մոդելի աշխատանքի, Սթեֆանին նաեւ սեփական ընկերությունն ունի՝ «My Personal Trend Shopper»։

Սթեֆանին ամերիկյան ու հայկական ծագում ունի։ Նա նշել է այդ մասին մրցույթի համար պատրաստված իր պրոֆիլում. «Թեեւ բոլորը կարծում են, թե հոլանդուհի եմ, ես շատ հպարտ եմ, որ իմ մեջ տարբեր ազգերի արյուն է հոսում։ Հոլանդիայում ապրում ենք բազմամշակութային հասարակության մեջ, որտեղ մարդիկ հարգանքով են վերաբերվում միմյանց»։

Նշենք, որ «Միսս Տիեզերք Հոլանդիա» մրցույթի հաղթողը «Միսս Տիեզերք» միջազգային մրցույթին իր երկիրը ներկայացնելու իրավունք է ստանում։



© NEWS.am STYLE