Սուպերմոդել Ժիզել Բունդհենը՝ ոսկերչական ընկերության ամանորյա գովազդային արշավի նոր դեմքը

15:39   22 հոկտեմբերի, 2014

Բրազիլուհի Ժիզել Բունդհենը, ով վերջերս դարձել էր Chanel ապրանքանիշի գովազդային դեմքը, նկարահանվել է Vivara ոսկերչական ընկերության ամանորյա գովազդային արշավում։

34-ամյա գեղեցկուհին արդեն մի քանի տարի է համագործակցում է Vivara ոսկերչական ընկերության հետ։ Օրերս համացանցում հայտնվել են նոր լուսանկարներ, որտեղ Բունդհենը ցուցադրել է Begonia եւ Poente ապրանքանիշների գեղեցիկ եւ շքեղ ոսկյա ականջօղերը, թեւնոցներն ու վզնոցներ։

Ֆոտոշարքի նկարահանման ժամանակ Ժիզելը հագել է նուրբ ու թափանցիկ կտորներով կարված զգեստներ, որոնք ավելի են ընդգծել ոսկյա զարդերի գեղեցկությունը։

 

Աղբյուրը՝ fashiongonerogue.com



© NEWS.am STYLE