46-ամյա Նաոմի Ուոթսը՝ L'Oreal Paris-ի նոր դեմքը

16:46   23 հոկտեմբերի, 2014

Սեպտեմբերի 28-ին իր 46-րդ տարեդարձը նշած դերասանուհի եւ պրոդյուսեր Նաոմի Ուոթսը վերջերս դարձել էր Tommy Hilfiger-ի բարեգործական արշավի նոր դեմքը։ Ինչպես հայտնել է People-ը՝ այժմ հայտնի մոդելը նաեւ նկարահանվել է L'Oreal Paris ապրանքանիշի գովազդային արշավում՝ միանալով Եվա Լոնգորիայի, Ջենիֆեր Լոպեսի, Զոուի Սալդանի, Բլեյք Լայվլի եւ այլ աստղերի ցանկին։

Ի պատիվ այս իրադարձության՝ հոկտեմբերի 22-ին նա մասնակցել է Փարիզում կազմակերպված հանդիսավոր ընթրիքին։

Աստղն այս երեկոյին ներկայացել է սեւ կոստյումով եւ կարմիր շրթներկով։  Հայտնի ապրանքանիշի տնօրենը՝ Սիրիլ Շապույը, Նաոմիին անվանել է. «իր սերնդի լավագույն դերասանուհի»։



© NEWS.am STYLE