Օձի տարվա լավագույն թալիսմանները

14:58   21 դեկտեմբերի, 2012

Մոտենում է 2013 թվականը, եւ բոլորն էլ ցանկանում են, որ այն միայն դրական փոփոխություններ ու իրադարձություններ բերի։ Արեւելյան կենդանակերպը պնդում է, որ դրա համար բավարար է միայն դրականորեն տրամադրել եկող տարվա խորհրդանիշին, որը 2013-ին Սեւ ջրային օձն է։

NEWS.am STYLE  -ի թղթակիցն այցելեց երեւանյան «կախարդական կրպակը», որը մասնագիտացած է ֆեն շույի ու թալիսմանների գծով։ Դրա տերը, այս ողջ կախարդությունը «Բարեկամություն» մետրոյի ստորգետնյա անցումում վաճառող Ռաֆիկ Սարգսյանը, ցույց տվեց եկող տարվա ամենահզոր թալիսմանները։ Այստեղ կան եւ տունը պաշտպանող օձեր, որ կարելի է կախել պատից, եւ անձնական ու սեղանի համար հմայլիներ… յուրաքանչյուրն իր համար կարող է ընտրել եկող տարվա պաշտպան ու հուսալի «ընկեր»։



© NEWS.am STYLE