Երեւանում մեկնարկել է նորաձեւության շաբաթը. ֆոտոռեպորտաժ

10:46   25 հոկտեմբերի, 2014

Հոկտեմբերի 24-ին «Մերիդիան» նորաբաց էքսպո կենտրոնում մեկնարկել է Երեւանի նորաձեւության շաբաթը՝ «Yerevan fashion week golden lace»-ը, որն անցկացվում է «Yerevan show-2014» ոսկերչական ցուցահանդեսի շրջանակներում:

Երեւանի նորաձեւության շաբաթվա առաջին օրն անցավ բազմամարդ դահլիճում: Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ օտարերկրյա հյուրեր, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, ով իր ելույթով պաշտոնապես բացեց նորաձեւության շաբաթը, նաեւ հայ դիզայներներ, ոճաբաններ եւ այլ հայտնի դեմքեր:

Երեւանյան նորաձեւության շաբաթն սկսվեց ռուս դիզայներ Մերի Բելի մորթյա հավաքածուի ցուցադրությամբ, որն ավարտվեց դիզայների երաժշտական կատարումներով: Այնուհետ պոդիում բարձրացան «Ատեքս» նորաձեւության տան դիզայներների աշխատանքները ներկայացնող մոդելները:

«Yerevan fashion week golden lace»-ին ներկա է եղել նաեւ NEWS.am Style-ը, եւ ստորեւ ներկայացնում ենք նորաձեւության շաբաթվա առաջին օրը՝ լուսանկարներով:

Տեքստը եւ լուսանկարները՝ Շուշան Շատիկյանի 



© NEWS.am STYLE