Տղամարդկանց նորաձեւության թրենդները. լեգինսներ

17:49   12 դեկտեմբերի, 2012

Դեռ բոլորովին վերջերս նեղ տրիկոյով տղամարդն անառողջ կերպով զուգակցվում էր ոչ ավանդական կողմնորոշման ներկայացուցչի կամ գոնե՝ բալետի պարողի հետ։ Սակայն 2013 թվականն այդ առումով շրջադարձային կարող է լինել՝տղամարդկանց նորաձեւության աշխարում վերջին միտումները հենց գրկող տրիկոն ու լեգինսն են, որոնք նոր անուն են ստացել՝ մեգինսներ։ Ըստ Raut.ru -ի, դրանք արդեն հագնում են Քեթի Փերիի նախկին ամուսին Ռասել Բրանդը, Ջասթին Բիբերն ու Լենի Քրավիցը։

Ըստ երեւույթին նոր թրենդը կանգնեցնել արդեն չի հաջողվի։ Նորաձեւ բրենդերն արդեն վաճառում են տղամարդու լեգինսներ, եւ դրանց պահանջարկը գնալով մեծանում է։ Շատ տղամարդիկ արդեն արտահայտել են իրենց վերաբերմունքը նորույթին՝ վստահեցնելով, որ դրանք նորաձեւ նեղ ջինսերից շատ ավելի հարմար են։ Ավելի փափուկ ու ձգվող կտորից կարված լինելով՝ մեգինսն ավելի մեծ ազատություն է տալիս։ Դրանից բացի, սա երկար ու ձիգ ոտքերով պարծենալու հրաշալի հնարավորություն է։



© NEWS.am STYLE