62-ամյա Գեորգի Մանգասարյանի փայլուն ելույթը՝ «Հայաստանի ձայնը-3» նախագծում

11:02   26 հոկտեմբերի, 2014

«Հայաստանի ձայնը-3» նախագիծը շարունակվում է: Կույր լսումների չորրորդ օրն իր ելույթով առանձնացավ մասնագիտությամբ երաժիշտ եւ ինժեներ Գեորգի Մանգասարյանը: Նա փայլուն կատարեց «You are so beautiful» երգը՝ ստիպելով բոլոր մարզիչներին պտտվել: Արդյունքում՝ երաժիշտն ընտրեց իր ընկերոջը՝ Արմեն Մարտիրոսյանին:

Ի դեպ, Գեորգի Մանգասարյանը «Հայաստանի ձայնը» նախագծի՝ նախորդ եթերաշրջանից հայտնի Քրիստինա Մանգասարյանի հայրն է:



© NEWS.am STYLE