Ռիհանան ներկայացրել է իր առաջին օծանելիքը տղամարդկանց համար

12:34   27 հոկտեմբերի, 2014

Հանգստյան օրերին Ատլանտայում գտնվող Macy's բուտիկում Ռիհանան ներկայացրել է «Rogue Man» տղամարդկանց օծանելիքի իր առաջին բույրը։

Այս կարեւոր իրադարձությանը Ռիհանան ներկայացրել է սեքսուալ զգեստով՝ սեւ տոպ, մինչեւ հատակը ձգվող կիսաշրջազգեստ եւ գեղեցիկ ժակետ՝ Adam Selman ապրանքանիշից։

Ինչպես հայտնել է Daily Mail-ը՝ 26-ամյա երգչուհին լուսանկարվել է իր հազարավոր երկրպագուների հետ։

 

Նշենք, որ բացի «Rogue Man» տղամարդկանց օծանելիքից, Ռիհանան ներկայացրել է նաեւ տղամարդկանց համար նախատեսված լոգանքի գել եւ սափրվելուց հետո օգտագործվող բալզամ։ Օծանելիքը սանդալ ծառի, պաչուլիի, սաթի, մշկայուղի բույրերի ներդաշնակ համադրությունն է։ Նշենք, որ 2013թ-ին Ռիհանան թողարկել էր Rogue կանանց օծանելիքը, իսկ ավելի վաղ նա ներկայացրել էր նաեւ Rebelle, Nude եւ Reb'l Fleur բույրերը։



© NEWS.am STYLE