12:05 27 հոկտեմբերի, 2014Ռուսական բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան նկարահանում է իր հերթական տեսահոլովակը։ Ստեղծագործությունը կոչվում է «Буду я с тобою счастлива»։ Instagram-ում հայտնվել է տեսահոլովակից մի կադր, որտեղ Անաստասիան անկողնում լուսանկարված է սպիտակ ներքնազգեստով։

Ի դեպ, տեսահոլովակում նկարահանվել է նաեւ Անաստասիայի դուստրը՝ Արիադնան։
Անաստասիան իր միկրոբլոգում գրել է նաեւ, որ տեսահոլովակի նկարահանման աշխատանքները ավարտվել են եւ շատ շուտով տեղի կունենա տեսահոլովակի պրեմիերան։