Ռուս հայտնի դերասանը հարբած ծեծել է կնոջը

13:31   27 հոկտեմբերի, 2014

Հայտնի դերասան Մարատ Բաշարովը ծեծել է կնոջը՝ դերասանուհի Եկատերինա Արխարովային, հայտնել է Sobesednik-ը։

Նշենք, որ 31-ամյա Մարատն ու Եկատերինան ամուսնացել են մայիսի 31-ին։ Դերասանը արգելում էր կնոջը հարցազրույց տալ եւ պատմել նրանց անձնական կյանքին վերաբերող որոշ մանրամասներ։Սակայն օրերս հայտնի է դարձել, որ նրանց երջանկությունը երկար չի շարունակվել, քանի որ Եկատերինան վնասվածքներով գնացել է հիվանդանոց։

Լինելով ալկոհոլի ազդեցության տակ՝ Մարատը ծեծել է Եկատերինային եւ վտարել տնից։ Գլխին ստացած հարվածի պատճառով Եկատերինան ուղեղի ցնցում է ստացել, ինչպես նաեւ ջարդվել է  վերջինիս քիթը։ Դերասանուհին հավաքել է իրերն ու տեղափոխել Մոսկվայում գտնվող իր բնակարան։

Բացի այդ, Մարատի նախկին կինը՝ Ելիզավետա Կորցկոն, հայտարարությամբ է հադես եկել՝ պաշտպանելով Բաշարովին։ Ելիզավետան կարծում է, որ Եկատերինան «հունից հանել է» ամուսնուն եւ հենց այդ պատճառով էլ ամեն ինչ նման ավարտ է ունեցել։ Ավելին, Բաշարովի նախկին սիրուհին՝ Աննա Սազանովան, նույնպես քննադատել է Եկատերինային. «Իմաստուն կինը երբեք թույլ չի տա տղամարդուն ձեռք բարձրացնել իր վրա։ Հավանաբար Կատյան եւ Մարատը չեն կարողացել փոխզիջման գալ... միգուցե Բաշարովը չպետք է ընդհանրապես ամուսնանար, այլ հաշտվեր ու շարունակեր ապրել Լիզայի հետ»։



© NEWS.am STYLE