18:42 12 դեկտեմբերի, 2012Բրիտանացի երգչուհի Ադելի՝ Ջեյմս Բոնդի մասին վերջին՝ «007: կոորդինատները՝ «Սքայֆոլ» ֆիլմի համար ձայնագրած երգն առաջադրվել է «Օսկարի» «լավագույն սաունդթրեք» անվանակարգում։ Ըստ Contactmusic –ի, այս ստեղծագործությունը ձայնագրվել է Լոնդոնի Abbey Road ստուդիայում 77 մարդուց կազմված նվագախմբի մասնակցությամբ։
«Օսկար - 2013» -ի շորթ-լիստում «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում առաջադրվել է ընդամենը 75 երգ։ Շորթ լիստը մյուս թեկնածուների հետ կհայտարարվի հունվարի 10-ին։ Դրա մեջ ընդամենը 5 ստեղածագործություն կմտնի։
Հիշեցնենք, որ երգի եզրափակիչ ընտրության համար բավականին խիստ կանոններ կան. ստեղծագործությունը պետք է յուրատեսակ երաժշտություն ունենա, իսկ բառերը պետք է հատուկ գրված լինեն ֆիլմի համար, որտեղ այն հնչել է։
Ավելացնենք, որ «Օսկարի» մրցանակաբաշխության 85-րդ արարողությունը տեղի կունենա փետրվարի 24-ին Լոս Անջելեսում։