«Yerevan fashion week». Գեւորգ Շադոյանը՝ ի հիշատակ Օսկար դե լա Ռենտայի

12:49   27 հոկտեմբերի, 2014

Ինչպես NEWS.am STYLE-ն արդեն տեղեկացրել է, հոկտեմբերի 26-ին «Մերիդիան» նորաբաց էքսպո կենտրոնում կայացել են Երեւանի նորաձեւության շաբաթվա՝ «Yerevan fashion week golden lace»-ի երրորդ՝ վերջին օրվա ցուցադրությունները:

Իրենց հավաքածուները ցուցադրեցին ռուս դիզայներներ A. Maksimova & A. Kanunov-ը եւ հայազգի դիզայներ Գեւորգ Շադոյանը։ Վերջինս հանդիսատեսին կոչ արեց մեկ րոպե լռությամբ հարգել օրերս իր մահկանացուն կնքած աշխարհահռչակ դիզայներ Օսկար դե լա Ռենտայի հիշատակը։ Շադոյանը, ի հիշատակ հայտնի դիզայների, շատ կարճ ժամանակահատվածում զգեստ է հեղինակել, որի ցուցադրությամբ էլ մեկնարկեց նրա շոուն։

Ցուցադրության հատուկ հյուրերն էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը, երգիչներ Անդրեն, Ինգա եւ Անուշ Արշակյանները եւ այլք:

Գեւորգ Շադոյանի գունեղ հավաքածուի մյուս նմուշները ներկայացնում ենք ստորեւ՝ NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժում:

Տեքստը եւ լուսանկարները՝ Շուշան Շատիկյանի



© NEWS.am STYLE