Վիկտորիա Բեքհեմը ՝ Բրիտանիայի լավագույն գործարար

12:37   28 հոկտեմբերի, 2014

Management Today  պարբերականը հրապարակել է Բրիտանիայի լավագույն գործարարների ամենամյա ցուցակը։ Այս վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում հայտնվել է Վիկտորիա Բեքհեմը, ով այն 15 կանանց մեկն էր, ովքեր ընդգրկվել էին այս ցուցակում։ Պարզվել է, որ վերջին հինգ տարիների ընթացքում Բեքհեմի կնոջ բիզնեսի վաճառքի ծավալները հնգապատկվել են։ Այդ նույն ընթացքում Վիկտորիայի բիզնեսի տարեկան շրջանառությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգից հասել է 30 միլիոնի, իսկ աշխատակիցների թիվը՝ երեքից հասել մինչեւ 100-ի։

«Վիկտորիան ռեալ բիզնես է ստեղծել՝ շնորհիվ իր համբավի։ Նա արժանի է, որ գլխավորի այս վարկանիշային աղյուսակը»,- ասել է ամսագրի ներկայացուցիչներից մեկը։

Վիկտորիայի վերջին ձեռքբերումը Victoria Beckham բուտիկի բացումն էր, որը գտնվում է Լոնդոնի կենտրոնի ամենահայտնի թաղամասերի մեկում՝  Մեյֆեյրում, եւ զբաղեցնում է մոտ 550մ2 տարածք։





© NEWS.am STYLE