12:03 28 հոկտեմբերի, 2014Սանկտ Պետերբուրգում օրենսդրական ժողովի ժամանակ բոլորը սատարել են պատգամավոր Վիտալի Միլոնովի նախաձեռնությանը, համաձայն որի՝ գիշերային թիթեռնիկներին պետք է ուղարկել ուղղիչ աշխատանքներ կատարելու։
Ինչպես հայտնել է KP.ru-ը՝ անուղղելի մարմնավաճառներին մեկ տարով պետք է ստիպել ուղղիչ աշխատանքներ կատարել, իսկ կավատներին՝ տասնհինգ տարով ազատազրկել։ Իսկ ի՞նչ պետք է անել գիշերային թիթեռնիկների հաճախորդների հետ։Այս հարցի պատասխանը նույնպես մտածված է. կա երկու առաջարկ՝ կամ զագս, կամ արագ-սննդի արդյունաբերության մեջ աշխատելու։
«Մեկ տարի ուղղիչ աշխատանքներ կատարելու հնարավորություն ոչ բոլոր գիշերային թիթեռնիկներին է տրվում. միայն նրանց, ովքեր ռուսական անձնագիր ունեն եւ առաջին անգամ չէ, որ կհայտնվեն իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։ Իսկ ռուսական անձնագիր չունեցող, եկվոր մարմնավաճառներին երկրորդ հնարավորություն չի տրվում, նրանց միանգամից պետք է վտարել երկրից։ Այլ երկրի քաղաքացիներին, ովքեր կրկին այս գործով կզբաղվեն, պետք է ուղարկել Եվրոմայդանը պաշտպանելու»,- նշել է Միլոնովը։
Միլոնովի բարեփոխման այս ծրագիրը հավանության է արժանացել ոչ միայն Օրեսնդրական ժողովի իր գործընկերների, այլեւ Սանկտ Պետերբուրգի եւ Լենինգրադի մարզերի ՆԳՆ-ի կողմից։
«Ես ոստիկանության փոխարեն ամենուր տեսախցիկներ կտեղադրեի, որոնք կնկարահանեին բոլոր հաճախորդներին եւ լուսանկարները կհրապարակեի կայքում, որպեսզի նրանց կանայք տեղյակ լինեին, թե ինչով է զբաղվում իրենց ամուսինը ազատ ժամանակ կամ գործուղման ընթացքում։ Իսկ բոլոր պաշտոնյաներին, ովքեր կօգտնվեն մարմնավաճառների ծառայություններից, պետք է անհապաղ հեռացնել աշխատանքից. թող գնան արագ-սննդի արդյունաբերության մեջ աշխատեն»։
Իր հերթին պատգամավոր Օլգա Գալկինան առաջարկել է, որ մարմնավաճառների հաճախորդներին պետք է տուգանել՝ մինչեւ տասը հազար ռուբլի գումարի չափով, եթե մարմնավաճառուհին ցանկացել է անկողին մտնել նրա հետ, իսկ եթե ոչ՝ մինչեւ հարյուր հազար ռուբլի։ Ի դեպ, այս տուգանքից հաճախորդը կարող է խուսափել, եթե նա ամուսնանա մարմնավաճառի հետ։
«Այժմ սեռական ծառայությունների շուկան շատ «մոխրագույն» է, իսկ Միլոնովի նախաձեռնությունն այն կդարձնի «սեւ»։ Մարմնավաճառության օրինականացման մասին արդեն շատ է խոսվել. միգուցե Ռուսաստանը վաղուց պետք է օրինականացներ մարմնավաճառությունը, բայց ոչ թե այն ավելի հասանելի դարձնելու, այլ դրա բոլոր մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար։ Բացի այդ, տուրքերն էլ կուղղվեն պետական բյուջե»,- նշել է պատգամավորը։