15:05 28 հոկտեմբերի, 2014Հայտնի դերասան Հյու Ջեքմանը վշտացրել է երկրպագուներին՝ տեղեկացնելով, որ կրկին պայքարում է մաշկի քաղցկեղի դեմ, որը նրա մոտ ախտորոշվել էր 2013 թվականի նոյեմբերին։
Ինչպես հայտնել է EOnline-ը՝ դերասանը կրկին կանգնել է այս խնդրի առաջ. օրերս հեռացրել են դերասանի թվով երրորդ բազալ բջջային կացինոման։
Առաջին ուռուցքը դերասանի մոտ հայտնաբերվել էր 2013թ-ի նոյեմբերին, իսկ երկրորդը՝ 2014թ-ի մայիսին։
Ինքը՝ Հյու Ջեքմանը, ավելի վաղ հայտարարել էր, որ այս հիվանդությունը շատ արագ ու հեշտ բուժելի է, եթե այն բացահայտվում է հիվանդության վաղ շրջանում։
«Ամենակարեւորը պարբերաբար բժշկի այցելելն է։ Ես կարծում եմ, որ մի անգամ չէ, որ պետք է պայքարեմ այս հիվանդության դեմ, հետեւաբար անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ բժշկական ստուգումներ ու հետազոտություններ անցնել»։
Ըստ դերասանի՝ այս հիվանդության առաջացումն այնքան էլ տարօրինակ չէ, քանի որ մանկուց նա արեւապաշտպան քսուքներ չի օգտագործել Ավստրալիայի ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու համար։