«Երեխայիս առաջին անգամ կտեսնեն մենահամերգիս». Սիրուշոյի բացառիկ հարցազրույցը

12:36   28 հոկտեմբերի, 2014

ԱՄՆ-ում գտնվող երգչուհի Սիրուշոն մայրանալուց հետո առաջին անգամ հարցազրույց է տվել US Armenia հեռուստաընկերությանը, որտեղ խոսել է իր երաժշտական գործունեության, անձնական կյանքի, առաջիկա համերգի եւ այլնի մասին։

Խոսելով իր առաջնեկի մասին, Սիրուշոն ասել է, որ Ֆեյսբուքում տարածված տեղեկությունները, թե նա հրապարակել է իր որդու լուսանկարները, չեն համապատասխանում իրականությանը։ Երգչուհին նաեւ ասել է, որ չի հրապարակել եւ չի պատրաստվում հրապարակել որդու լուսանկարները, բայց խոստովանել է, որ հնարավոր է իր երեխային առաջին անգամ տեսնեն իր մենահամերգի ժամանակ։

Հիշեցնենք, որ Սիրուշոյի մենահամերգը տեղի կունենա Լոս Անջելեսում՝ նոյեմբերի 9-ին։



© NEWS.am STYLE