«Yerevan fashion week»-ի ամենաուշագրավ պահերը՝ մեկ տեսանյութում

19:35   28 հոկտեմբերի, 2014

Երեւանում ավարտվել է նորաձեւության շաբաթը։ Թեեւ, սխալ է այն շաբաթ անվանելը, քանի որ ցուցադրություններն ընթացան ընդամենը երեք օր, այնուամենայնիվ, շաբաթն իր ներկայությամբ պատվեց ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը։

Ցուցադրությունների առաջին օրն սկսվեց ռուս դիզայներ Մերի Բելի հավաքածուի ներկայացմամբ։ Մորթյա մուշտակների այդ հավաքածուն, իհարկե, նորաձեության գլուխգործոց չէր, իսկ եթե սրան գումարենք նաեւ դիզայների երաժշտական կատարումները, որոնք երեքն էին եւ որոնք ընդհանրապես կապ չունեին նորաձեւության հետ, ապա կարելի էր եւ «Yerevan fashion week» -ի բացումն առավել հնչեղ հավաքածուով սկսել։ Ինչեւէ, հաջորդ ցուցադրություններն առավել հաջողված էին եւ խոսուն։ Հատկապես նորաձեւության շաբաթվա վերջին օրը ցուցադրված զգեստները շլացրեցին իրենց փայլով ու գեղեցկությամբ։

«Yerevan fashion week» -ի ամենաուշագրավ պահերը՝ NEWS.am STYLE-ի տեսանյութում։



© NEWS.am STYLE