Victoria's Secret – ի «հրեշտակներն» ուրախ տոներ են մաղթում (տեսանյութ)

13:46   13 դեկտեմբերի, 2012

Victoria's Secret նորաձեւ բրենդի ներքնազգեստի հանրահայտ հրեշտակները շորհավորեցին բոլորի 2013-ի Ամանորն ու Ծննդյան տոները։ Victoria's Secret մարկան որոշել է հանգստյան օրերի նախօրեին բոլորին ուրախացնել մոդելների հրեշտակային խմբի միջոցով. տեսաշնորհավորանքի մեջ ներքնազգեստի բրենդի դեսպանուհիները հավաքվել են տոնածառի մոտ՝ նվիրական Շնորհավոր Ամանորն արտասանելու համար, հաղորդում է Purepeople -ը։

Զարդարված տոնածառ, փայլազարդերի գունավոր լույսեր, Victoria's Secret –ի նվերների ֆիրմային վարդագույն տուփեր... Իսկ այս տոնական հրաշագեղության կենտրոնում Միրանդա Քերն է, Ալեսանդրա Ամբրոսիոն, Քենդիս Սվեյնոլը, Դաութցեն Քրեզը, Լիլի Օլդրիջը, Էրին Հիզերթոնը եւ Լինդսի Էլինգսոնը սպիտակ փետուրներով եզրավորված վառ կարմիր կորսետավոր «բոդիով» պտտվում են ամանորյա տոնածառի շուրջ, դասավորում նվերներն ու բոլորին երջանիկ Ամանոր են մաղթում։



© NEWS.am STYLE