Շուրթերի բուժիչ բալզամ՝ տնային պայմաններում

20:02   3 նոյեմբերի, 2014

Շուրթերի բուժիչ բալզամ պատրաստելը շատ հեշտ ու պարզ գործընթաց է, որը կարելի է ստանալ նաեւ տնային պայմաններում։ Եթե ձեր շուրթերը ճաքճքված կամ թեփոտված են, անհանգստանալու կարիք չկա. պետք է պարզապես շուրթերի բուժիչ բալզամ պատրաստել եւ լուծել այդ խնդիրը։

Տնային պայմաններում պատրաստված բալզամն ունի պահպանման երեք շաբաթվա ժամկետ, իսկ թե ինչ ազդեցություն կարող է այն ունենալ, կիմանաք մեր առաջարկած բաղադրատոսմը փորձելուց հետո։

Այսպիսով, ձեզ անհրաժեշտ է՝ քսան գրամ մեղրամոմ, մեկ թեյի գդալ մեղր, երեսուն գրամ կոկոսի յուղ եւ եթերային յուղ (ըստ ձեր ցանկության)։

Նախ եւ առաջ պինդ բաղադրիչները պետք է տաքացնել եւ հեղուկացնել։ Սկզբում համապատասխան տարայի մեջ լցնում եք մեղրամոմը, տաքացնում եւ ավելացնում կոկոսի յուղը։ Այնուհետեւ ստացված զանգվածի վրա լցնում եք մեղրը եւ ձեռքի հարիչի օգնությամբ խառնում։ Վերջում պետք է ավելացնել եթերային յուղը. երկուսի երեք կաթիլը լիովին բավական է։

Այսպիսով, խառնուրդն արդեն կարելի է լցնել հարմար տարայի մեջ եւ դնել սառը վայրում։   

 

Աղբյուրը՝usemake.ru



© NEWS.am STYLE