16:10 30 հոկտեմբերի, 2014Սուպերմոդել Իրինա Շեյքը նկարահանվել է իսպանական Suiteblanco ապրանքանիշի ձմեռային հավաքածուի գովազդային արշավում։
28-ամյա գեղեցկուհին ցուցադրել է բավականին նորաձեւ ժակետներ, սվիտերներ, գեղեցիկ կտրվածքներով սեւ կոմբինեզոններ։

Լուսանկարներից մեկում Շեյքը հագել է մոխրագույն զգեստ եւ գեղեցիկ վերարկու՝ յուրահատուկ նախշերով։

Հաջորդ լուսանկարում Իրիան ցուցադրել է ջակարդե կտորից կարված մի զգեստ եւ ոսկեգույն փոքրիկ պայուսակ։

Եւս մեկ կերպար՝ մարմնագույն մորթյա ժակետ, գեղեցիկ բլուզ եւ մոխրագույն շորտ-բերմուդներ։ Ուշադրություն դարձրեք բյուրեղներով վզնոցին. իսկապես շքեղ է։

Ձմեռային հավաքածուի գովազդային արշավի երկրորդ մասը կթողարկվի նոյեմբեր ամսին։
Աղբյուրը՝ Spletnik