Մայլի Սայրուսը՝ MAC Viva Glam ընկերության գովազդային նոր դեմքը

17:12   30 հոկտեմբերի, 2014

Հայտնի երգչուհի Մայլի Սայրուսը դարձել է MAC Viva Glam ընկերության շրթներկի հավաքածուի գովազդային նոր դեմքը։ Radar պորտալը ներկայացրել է 21-ամյա երգչուհու պրոմո-լուսանկարը, որտեղ նա պառկած է հատակին։ Լուսանկարում երգչուհին հագել է քարերով զարդարված սեւ բոդի։

Երգչուհին միացել իր այն գործընկերներին, ովքեր նախկինում գովազդել են այս ապրանքանիշը. նրանք են՝ Լեդի Գագա, Դիտա ֆոն Տիզ, Նիքի Մինաժն ու Ռիկի Մարտինը։ Ապրանքանիշի այս շարքի վաճառքի ողջ հասույթը փոխանցվելու է ՁԻԱՀ-ի դեմ պայքարող հիմնադրամներից մեկին։

Նշենք, որ Մայլին գովազդելու է շրթներկի յուրօրինակ հավաքածու, որը վաճառքում կհայտնվեն 2015թ-ի հունվար ամսից։ Ինչպես հայտնել են արեւմտյան ԶԼՄները՝ նոր հավաքածուն ստեղծվել է այս էպատաժային երգչուհու կերպարին համապատասխան՝ շատ վառ ու գլամուրային։



© NEWS.am STYLE