Երկար վարսեր, թե կարճ սանրվածք. ո՞րն ընտրել

20:12   4 նոյեմբերի, 2014

Ինչ էլ ասեն, միեւնույնն է, մազերի երկարությունը շատ կարեւոր է: Իսկ ո՞րն է ավելի նախընտրելի՝ երկար վարսերը, թե կարճ սանրվածքները: Գրեթե բոլոր կանայք էլ բախվում են այս խնդրին՝ երկարեցնել, թե կտրել վարսերը: Ներկայացնում ենք մի քանի խորհուրդ, այս հարցը վերջնականապես լուծելու համար:

Երկար մազեր պետք է ունենան նրանք, ովքեր՝

- ընդգծված դիմագծեր եւ թմբլիկ մարմին ունեն: Երկար վարսերը կարող են գեղեցկացնել մարմնի կազմվածքն ու ավելի կոկիկ «ցուցադրել» այն:

- դուք 30-50 տարեկան եք: Հատկանշական է, որ կանայք տարիքին զուգընթաց նախընտրում են կարճ սանրվածքներ, սակայն եթե ցանկացանում եք երիտասարդ տեսք ունենալ, ապա պետք է նախընտրությունը տալ երկար մազերին:

- եթե գանգուր մազեր ունեք, ապա երկար գանգուրներն ավելի գեղեցիկ տեսք կհաղորդեն ձեզ:

Կարճ վարսեր պետք է ունենան նրանք, ովքեր՝

- սիրում են հաճախ փոխել իրենց մազերի գույնն ու սանրվածքի ձեւը: Այդ դեպքում վնասված մազերը կարելի է հեշտությամբ կտրել եւ հեռացնել:

-ցանկանում են ուշադրության կենտրոնում լինել, ապա պետք է նախընտրել կարճ սանրվածքները: Կարծիք կա, որ երկար մազերն ասես սեւ փոքրիկ զգեստ լինեն՝ գեղեցիկ եւ ճաշակով, բայց մի քանի օր անց բոլորը մոռանում են դրա մասին: Իսկ կարճ սանրվածքը նման է կարմիր զգեստի, որը երկար է հիշվում:

Աղբյուրը՝ fashiony.ru



© NEWS.am STYLE