Ադրիանա Լիմա՝ Versace-ի գովազդային արշավի նոր դեմքը Riachuelo-ի համար

15:06   31 հոկտեմբերի, 2014

33-ամյա բրազիլուհի Ադրիանա Լիման դարձել է Versace-ի գովազդային արշավի նոր դեմքը Riachuelo-ի համար։

Համացանցում դեռ երկու լուսանկար է հայտվել, որոնց հեղինակները ֆեշն-լուսանկարիչներ Մերթն ու Մարկուսն են, ովքեր աշխատում են միասին եւ հանդես գալիս որպես դուետ։

Իտալական հայտնի նորաձեւության տունը միավորվել է բրազիլական Riachuelo ապրանքանիշի հետ եւ ստեղծել մի հավաքածու, որի դեմքը դարձել է հենց Ադրիանան։

«Ես բազիլացիներին սիրում եմ իրենց մեծ ուժի, գեղեցկության եւ կենսասիրության համար։ Այս ապրանքանիշի համար իմ ստեղծած հավաքածուն իսկական պայթյուն է, որն առաջացել է Versace-ի ոճով հագնվող կնոջ կերպարի հետ բախվելուց հետո»,-իր տպավորություններով կիսվել է Դոնաթելա Վերսաչեն։

 

Աղբյուրը՝ Fashion gone Rogue



© NEWS.am STYLE