19:09 5 նոյեմբերի, 2014Ֆրանսիայում գոյություն ունի երկու տեսակի բլիթ՝ «գալետներ» (ալյուրով եւ ջրով պատրաստված) եւ «կրեպեր» (պատրաստվում է ռուսական բլիթների նման), որոնք մատուցվում են համեղ լցոնով:
Այսպիսով, բլիթները պատրաստելու համար անհրաժեշտ է՝ 240գր. ալյուր, մեկ ձվի դեղնուց, մեկ ու կես թեյի գդալ շաքարավազ, մի պտղունց աղ (նախընտրելի է ծովի աղ), 125մլ. կաթ, հանքային ջուր, կարագ կամ բուսական յուղ:
Միջուկի համար անհրաժեշտ է՝ ձվածեղ, նրբերշիկ կամ խոզապուխտ, սերուցքային պանիր, ռիկոտա, հազարատերեւ կամ սպանախ, ինչպես նաեւ դիժոնյան մանանեխ:
Նախ եւ առաջ պետք է պատրաստել բլիթները. առաջին քայլով անհրաժեշտ է ալյուրը, շաքարավազն ու աղը լցնել խորը ամանի մեջ, ինչից հետո ավելացնել ձվի դեղնուցը, հանքային ջուրն ու կաթը: Այս բոլոր բաղադրիչները պետք է լավ խառնել եւ խմոր ստանալ: Հաջորդ քայլով թավայի մեջ անհրաժեշտ է լցնել բուսական յուղ կամ կարագ եւ ստացված խմորով բլիթներ պատրաստել, որոնց վրա հետո պետք է սերուցքային պանիր քսել: Արդեն կարելի է բլիթների վրա դնել նախօրոք պատրաստված ձվածեղը, խոզապուխտը կամ նրբերշիկը, կտրատած կանաչին, ռիկոտան, ինչպես նաեւ դիժոնյան մանանեխ:
Բարի ախորժակ
Աղբյուրը՝ donatiengatovit.blogspot.com