Բրիթնի Սփիրսն ամենաբարձր վճարվող երգչուհին է ըստ Forbes -ի (տեսանյութ)

12:36   13 դեկտեմբերի, 2012

Forbes հրատարակությունը հայտնի ամերիկյան երգչուհի Բրիթնի Սփիրսին ճանաչել է 2012 թվականի ամենաբարձր վճարվող փոփ-երգչուհին։ Նրա եկամուտը կազմել է 58 մլն դոլար։

Երկրորդ տեղը բաժին է ընկել 57 մլն դոլար վաստակած քանթրի-երգչուհի Թեյլոր Սվիֆթին։

Երրորդ տեղում է Ռիհանան՝ 53 մլն դոլար եկամուտով։

Ցուցակի չորրորդ տեղում է հայտնվել Լեդի Գագան, ում եկամուտն անցնող տարում կազմել է 52 մլն դոլար, այն դեպքում, երբ 2011-ին 90 մլն դոլարով նա գլխավորում էր ռեյտինգը։

Ռեյտինգը կազմելիս Forbes –ը հաշվի է առնում ալբոմների ու համերգների տոմսերի վաճառքից ստացված եկամուտների, ինչպես նաեւ հուշանվերային եւ գործունեության այլ տեսակների արտադրանքի վաճառքից ստացված հասույթը։



© NEWS.am STYLE