Ինչպես ամրացնել մազերը

20:13   6 նոյեմբերի, 2014

Գեղեցիկ եւ փարթամ մազերը հմայիչ կնոջ գրավականներից մեկն է։

Եթե մազերը սկսում են թափվել, ապա եւ տղամարդիկ, եւ կանայք կարող են սթրեսային եւ շոկային իրավիճակում հայտնվել։ Բայց իհարկե կանանց այս խնդիրն ավելի է անհանգստացնում, քան տղամարդկանց, եւ նրանք սկսում են թանկարժեք ու արտասահմանից ներմուծված միջոցներ գնել՝ մազաթափությունը դադարեցնելու համար։ Իսկ հետո բողոքում են ընկերուհիներին, քանի որ նման միջոցները ոչ միայն արդյունք չեն տվել, այլեւ ընդհակառակը՝ ավելի են արագացրել մազաթափման գործընթացը։

Նշենք, որ այս խնդիրը համալիր մոտեցում է պահանջում։ Նախ եւ առաջ անհրաժեշտ է ճիշտ սնվել, ընդունել բավարար քանակությամբ վիտամիններ եւ միկրոէլեմենտներ։

Իսկ հետո պետք է անցնել մազերի խնամքին՝ նախապատվությունը տալով ավանդական մմեթոդներին։

Անհրաժեշտ է մի քիչ երիժնակի յուղի մեջ լցնել 10-15գր. վիտամին А, В, С եւ Е (հեղուկ վիճակում) ու լուծույթը դնել կրակին։ Մազերը լավանալուց եւ չորացնելուց հետո, ստացված զանգվածը պետք է քսել գլխամաշկին։ Հաջորդ քայլով անհրաժեշտ է մազերը տոպրակով, իսկ հետո սրբիչով ծածկել (տաք պահելու համար) եւ 1-1.5 ժամ անց լավ լվանալ գլուխը։

Կրկնեք այս գործընթացը շաբաթական երկու անգամ. արդյունքն ակնհայտ կլինի մի քանի ամիս անց։

 

 Աղբյուրը՝  iledy.ru



© NEWS.am STYLE