17:36 13 դեկտեմբերի, 2012Մեծ Բրիտանիայից 40-ամյա մի տղամարդ մահացել է հարավկորեացի ռեպեր PSY –ի Gangnam Style հիթը պարելուց հետո։ Իմոն Քլիբրայթն իր կնոջ՝ Ջուլիայի ծննդյան օրը նշելիս կնոջն առաջարկել է պարել Gangnam style երգի տակ եւ մի քիչ երեւակայական ձի քշել։ Պարն ավարտվելուց հետո Իմոնը կրծքի շրջանում կտրուկ ցավ է զգացել ու ընկել։ Մինչեւ շտապօգնության հասնելը տղամարդը մահացել է սրտի անբավարարվածությունից։
«Նա շատ լավ ամուսին էր։ Շատ էր աշխատում, սիրում էր ուրախանալ, պարել։ Քիչ առաջ էլ Gangnam style էր պարում», - The Telegraph հրատարակությանը պատմել է զոհվածի կինը։
Mignews.com -ը՝ հղում անելով ТСН –ին, գրում է, որ այս դեպքից հետո բրիտանացի բժիշկները չեն շտապում կորեական հիթh արգելել։ Սակայն զգուշացնում են. առանց նախապատրաստվելու Gangnam style պարելը վտանգավոր է առողջության համար։ «Ասել չեմ ուզում, թե երգը կամ յուրատեսակ պարը տղամարդու մահվան պատճառ է դարձել։ Սակայն ավելի լավ է չլարվել, եթե ֆիզիկական այնպիսի վարժություն եք անում, որը սովորական չէ ձեզ համար», - խորհուրդ է տվել պրոֆեսոր Բերնարդ Քիվնին։