Միանգամից երկու սեքսուալ աստղ կներկայացնեն Fantasy Bra Victoria's Secret 2014-ը

11:36   3 նոյեմբերի, 2014

Միանգամից երկու սուպեր մոդել՝ Ադրիանա Լիման ու Ալեսանդրա Ամբրոսիոն, կներկայացնեն Fantasy Bra թանկարժեք կրծկալները։ Ինչպես հայտնել է People-ը՝ ցուցադրությունը տեղի կունենա Լոնդոնում։

Ադրիանա

Կրծկալների հեղինակը՝ ոսկերիչ Պասկալ Մուավադը, ներքնազգեստները զարդարել է շափյուղայով, ռուբիններով եւ ադամանդներով։

Fantasy Bra-ից յուրաքանչյուրն ունի 18 կարատանոց 16 հազար թանկարժեք քար։ Միայն մեկ կրծկալի պատրաստման համար պահանջվել է 1380ժամ։

Ալեսանդրա

Նշենք, որ կրծկալներից յուրաքանչյուրը կարժենա մոտ երկու միլիոն դոլար։

Ի դեպ, Լիմա (2008թ. եւ 2010թ.) եւ Ամբրոսոն (2012թ.) Fantasy Bra կրծկալներով արդեն իսկ հայտնվել են Victoria's Secret-ի պոդիումի վրա։ Իսկ 2013թ-ին 10 միլիոն դոլար արժողությամբ կրծկալը ցուցադրել է Քենդիս Սվեյնփոլը։



© NEWS.am STYLE