Ռիհանան վերադարձել է Instagram եւ ներկայացրել Rogue Love նոր բույրը

14:34   3 նոյեմբերի, 2014

Երգչուհի Ռիհանան երկար դադարից հետո վերադարձել է Instagram։

Երգչուհին միանգամից ներկայացրել ու գովազդել է իր նոր օծանելիքը։ Ի դեպ, մեկ շաբաթ առաջ Ռիհանան ներկայացրել էր տղամարդկանց համար նախատեսված Rogue Man օծանելիքը եւ հայտնել, որ շատ շուտով կթողարկվի Rogue Love անվամբ կանացի օծանելիքը, որի լուսնակարը տեղադրել է իր միկրոբլոգում։

Իսկ ինչ վերաբերում է Instagram-ին, ապա երգչուհին ոչինչ չէր հրապարակել մայիս ամսից ի վեր, այդ պատճառով նրա երկրպագուներն այնքան երջանիկ էին տեսնել նրա նոր լուսանկարները՝ հասկանալով, որ երգչուհին կրկին ակտիվացել է սոցցանցներում։



© NEWS.am STYLE