Ժիզել Բունդհենը՝ Colcci-ի գովազդային արշավում

16:31   3 նոյեմբերի, 2014

Բրազիլացի սուպերմոդել Ժիզել Բունդհենը նկարահանվել է Colcci-ի գովազդային արշավում։ 34-ամյա գեղեցուհին ներկայացրել է այս ապրանքանիշի հագուստների նոր շարքը, որը կոչվում է Power Skinny Jeans։


Տարբեր գույներով ու երկարության նեղ ջինսերը եւ իհարկե նույն գունավորումն ունեցող կարճ տոպերը, գեղեցիկ կոշիկներն ու 90-ականների շնչով պատրաստված թեւնոցը Բունդհենի կազմվածքն ավելի գեղեցիկ ու հմայիչ են դարձնում։

 

Աղբյուրը՝ clicrbs.com.br



© NEWS.am STYLE