Դավաճանության նոր տեսակ. հուզական սեքս

00:40   14 դեկտեմբերի, 2012

Բարձր տեխնոլոգիաների զարգացման արդյունքում առաջ է եկել դավաճանության եւս մի տեսակ՝ հուզական սեքս։ Սոցցանցերի շնորհիվ դավաճանելն ավելի հեշտ է դարձել, եթե ոչ ֆիզիկապես, գոնե՝ հուզականորեն։ Դրա համար բավարար է միայն ցանց մտնել։

Էլեկտրոնային գաջեթները մարդկանց ակնթարթային բավարարվածություն են առաջարկում, ինչին իրական զույգերը միշտ չէ, որ հեշտությամբ հասնում։ Արդյունքում տուժում են իրական հարաբերությունները։

Ըստ Newsme -ի, որոշ տվյալների համաձայն, ամուսնալուծությունների 30% -ը տեղի է ունենում սոցիալական կայքերի պատճառով։ Գնալով ավելի շատ կանայք ու տղամարդիկ են վիրտուալ սիրավեպ ունենում, ինչը հետագայում վերածվում է իրական հարաբերության։ Ընդ որում, անհավատարիմ զուգընկերներն արդարանում են, թե այդ ամենն ընդամենը անմեղ ֆլիրտ է միայն ցանցում կամ էլ պարզապես՝ շփում հին ծանոթի հետ։



© NEWS.am STYLE