Lacoste – ի հագուստը կփոխի գույնը (տեսանյութ)

20:59   13 դեկտեմբերի, 2012

Աշխարհահռչակ Lacoste բրենդը կստեղծի հագուստ, որը կարող է փոխել գույնն ու ձեւն ըստ այն հագնողի ցանկության։ Polo վերնաշապիկի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ ընկերությունը Mnstr գովազդային գործակալության հետ համատեղ թողարկել է մի տեսանյութ, որը նվիրված է ապագայի նորաձեւությանը։

Ըստ «Вести.ру» - ի, կարճ տեսահոլովակում ֆրանսիական բրենդը ցուցադրում է ժամանակակից տեխնոլոգիաների մի քանի հրապուրիչ հնարավորություն։ Երիտասարդներն այդ հոլովակում մատների հպումով փոխում են հագուստի տեսքը, չափսը եւ գույնը։ Տեսահոլովակում նույնիսկ կարելի է նկատել հեծանվորդների մի խումբ, ում մայկաները թարթում են նեոնային լույսերով, որպեսզի վարորդները նրանց նկատեն։

Lacoste բրենդը բոլոր ցանկացողներին կոչ է անում իրենց առաջարկներն ուղարկել բարձրտեխնոլոգիական Polo վերնաշապիկների համար։ Ամենահետաքրքիր տարբերակները կյանքի կկոչվեն նրանց հեղինակների ու մասնագիտացված դիզայներական ընկերությունների շնորհիվ։



© NEWS.am STYLE