Քրիստիան Բեյլը հրաժարվել է Սթիվ Ջոբսի դերից

11:02   4 նոյեմբերի, 2014

Քրիստիան Բեյլը որոշել է հրաժարվել ռեժիսոր Դենի Բոյլի «Սթիվ Ջոբս» նոր ֆիլմի գլխավոր հերոսի՝ Սթիվ Ջոբսի դերից, հայտնել է  Variety-ին։

Հոկտեմբեր ամսին ֆիլմի սցենարի հեղինակը՝ Աարոն Սորկինը, հայտարարել էր, որ գլխավոր դերում հանդես կգա Քրիստիան Բեյլը՝ նշելով, որ ռեժիսորը նրա թեկնածությունն ընդունել է առանց քննարկումների կամ անհամաձայնությունների։

Ավելի վաղ հայտնի էր, որ այս դերի թեկնածուների շարքում են Լեոնարդո դի Կապրիոն, Բրեդլի Կուպերն ու Բեն Աֆլեքը։

Ինչպես հայտնել է աղբյուրը՝ դերասանը բանակցել է ռեժիսոր Դենի Բոյլի հետ, բայց արդյունքում պայմանագիր չի ստորագրվել։

Իսկ այժմ Քրիստիան Բեյլը բանակցություններ է վարում Թրեւիս Մաքգի մասին նկարահանվող ֆիլմում մասնակցելու համար, որտեղ նա կմարմնավորի գլխավոր հերոսին։

 

 

 



© NEWS.am STYLE