Oscar de la Renta –ի նոր հավաքածուն

15:53   14 դեկտեմբերի, 2012

Հանրահայտ դիզայներ Օսկար դե լա Ռենտայի Pre-fall հավաքածուն ոչ մեկին անտարբեր չի թողնի։ Հիմա միայն մուգ ու կիրառելի իրեր հագնելու ժամանակը չէ, այլ պետք է զգեստապահարանն ավելի բազմազան դարձնել վարդագույն կանացի զգեստներով, մետաքսե շարֆերով, տպագրված զուգագուլպաներով, փայլերով ու ծոպերով։ Եվ, որ շատ կարեւոր է, երեկոյան զգեստներով, որոնք Oscar de la Renta –ն միշտ էլ բարձր մակարդակով է ստեղծում, եւ որոնք պետք է լինեն նոյնիսկ ամենավատ եղանակի համար, նշում է Starlook-ն։

Հիշեցնենք, որ Oscar de la Renta-յի տունը չի դավաճանում իր ավանդույթներին ու էթնիկ մոտիվներով, վառ ու գեղեցիկ նկարներով պատրաստի իրեր է ստեղծում։ Oscar de la Renta մարկան նաեւ «օտկուտյուր» զգեստներ է ստեղծում։ Թեթեւ, փարթամ, երկար, ատլաս ու մետաքս. այստեղ ցանկացած նորաձեւ կին կգտնի մի հրաշալի հանդերձանք։ Տաբատները, կոստյումներն ու վերարկուները կարում են դասական ոճով, ինչպես նաեւ՝ անհատական։

Ստեղծված կերպարը կարելի է համալրել Oscar de la Renta-ի հավաքածուի պայուսակով, կոշիկով եւ նույնիսկ գլխարկով։ Ռոմանտիկ, հանդուգն, պճնամոլ, երազկոտ՝ ցանկացած կին հավաքածուի մեջ իրենը կգտնի։ Հրաշագեղ հանդերձանքին կսազի նաեւ Oscar de la Renta –ի օծանելիքը։



© NEWS.am STYLE