Ջրային մանիկյուրի առավելություններն ու թերությունները

19:13   8 նոյեմբերի, 2014

Եթե ցանկանում եք բազմազանություն մտցնել ձեր առօրյա կյանքում, ապա արդյունքի հասնելու տարբերակներից մեկը ջրային մանիկյուրն է։ Այն շատ հեշտությամբ կարելի է կիրառել տնային պայմաններում եւ գեղեցիկ մատնահարդարում ստանալ։

Նախ եւ առաջ եկեք հասկանանք դրա առավելությունները.

1. Յուրօրինակ մոտեցում մատնահարդարմանը, քանի որ ոչ մի մանիկյուր (ֆրենչը, գելերը եւ այլն) չի կարող համեմատվել ջրային մանիկյուրի հետ։

2. Բազմազանություն. իսկապես կարելի է հարյուրավոր ձեւերի եւ գույների տարբերակներ ստանալ՝ շնորհիվ բազմազան ու անկրկնելի նախշերի։

3. Ստեղծագործ մոտեցում. Կարելի է ասել, որ այս բառակապակցությունը լիովին բնութագրում է ջրային մանիկյուրը, քանի որ գեղեցիկ եւ յուրահատուկ մանիկյուր ստանալու համար պետք է մի փոքր ստեղծագործ միտք ունենալ ու յուրօրինակ մոտեցում ցուցաբերել այս գործին։

4. Պրակտիկ է. Ջրային մանիկյուրը նախընտրելի  է եւ սովորական, եւ տոն օրերին։

Բայց ջրային մանիկյուրն ունի նաեւ երկու թերություն։ Այս գործընթացի համար ավելի շատ ժամանակ ու համբերություն է հարկավոր։ Բացի այդ, ջրային մանիկյուր ստանալու համար դուք ավելի շատ լաք եք օգտագործում, քան սովորական մանիկյուրի դեպքում։ Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման լաքերն այնքան էլ թանկ չեն՝ սա մեծ թերություն չէ։

 

Աղյուրը՝ Otvetin



© NEWS.am STYLE