Քիմ Քարդաշյանի 58-ամյա մայրը երիտասարդ սիրեկան ունի

11:32   5 նոյեմբերի, 2014

Քիմ Քարդաշյանի 58-ամյա մայրը՝ Քրիս Ջեները, ամուսնալուծությունից հետո փորձում է կարգավորել իր անձնական կյանքը։ Հայտնի գործարար կնոջը տեսել են իր նոր, երիտասարդ սիրեկանի՝ 41-ամյա Քորի Գեմբելի հետ։

«Նրանց հարաբերությունները սկզբում ընկերական էին, սակայն հետո ամեն ինչ վերածվել է սիրո»,- հայտնել է Քարդաշյանների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը։

Քրիսը եւ Քորին հանդիպել են Իբիցայում՝ Ռիկարդո Տիշիի ծննդյան երեկույթի ժամանակ։

Առաջին անգամ նրանք միասին ներկայացել է Քիմ Քարդաշյանի ծննդյան երեկոյին։ Այժմ զույգը հանգստանում է Մեքսիկայում՝ բացահայտ ցուցադրելով իրենց սերը միմյանց նկատմամբ։

 

Աղբյուրը՝ EOnline



© NEWS.am STYLE